ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

ՀՀԿ-ն Փաշինյանին իրավապահներին չի հանձնի

ՀՀԿ-ն Փաշինյանին իրավապահներին չի հանձնի
04.10.2013 | 14:59

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով գլխավոր դատախազի ընտրությանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ինչպես միշտ, այդ ամենին յուրօրինակ բացատրություն տվեց: Նշելով, որ կողմ է, որ խորհրդարանում քվեարկությունները բաց անցկացվեն, Գրիգորիչն ասաց. «Ամեն մեկը կողմ է քվեարկել՝ մտածելով, ոնց էլ լինի մի 10-15 հոգի դեմ կլինեն, կասեմ՝ ես եմ: Թե չէ, ինչպե՞ս է պատահում. արկղը վերցրել են միասին, տարել, լցրել են սեղանին, բոլորը սկսել են հաշվել, վերջացրել են, արձանագրությունը ստորագրել են: Պատգամավորներից մեկն էլ հեռուսատատեսությամբ խրոխտ խոսում էր, թե ինքը նկարել է բջջային հեռախոսով: Ըստ ընտրական համակարգի՝ վերջին տարիներին դա քրեորեն պատժելի է»: Սակայն ՀՀԿ, Գալուստ Սահակյանի վստահեցմամբ, ամենևին էլ մտադիր չէ դրա համար Փաշինյանին քրեական պատժի ենթարկել:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2407

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ